
Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանումում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել