
Սպասվում են տեղումներ և թաց ձյուն. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում, 31-ին, նոյեմբերի 03-04-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:Նոյեմբերի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 04-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել