
ՔՏՀԱ տեսչական մարմինը 2 խախտում է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, Ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը։
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել