HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Լիճք գյուղում․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:24-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Արատակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero IO» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Շ․ Շ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ն (ծնված 2002 թ․), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Ի․ Մ․-ն (ծնված 1978 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ Ի․ Մ․-ն մահացել է, իսկ Ա․ Շ․-ն և Գ․ Գ․-ն ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ք․-ին, Շ․ Շ․-ին և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ․ Շ․-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Շ․ Շ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Խ․ Շ․-ինը և Ա․ Ք․-ինը՝ բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter