
Երևանում այսօր և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնում է, որ Երևանում այսօր և նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև։ Նոյեմբերի 2-ին, 3-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:
Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել