HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ջուր չկա

Արդեն 5-րդ օրն է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորները զրկված են ոչ միայն ազատությունից, այլեւ ջրից։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը։

Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետև «կանեստրով» և շշով ջրով սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել։

Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը՝ ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն։ 

Մեկնաբանություններ (1)

Արսեն Բաբայան
Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է խեղաթյուրված տեղեկություն այն մասին, թե իբր հինգ օր է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դադարեցվել է ջրամատակարարումը, ինչի արդյունքում դատապարտված և կալանավորված անձինք զրկված են հիգիենայի պայմանների պահպանումից: ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերությունը դադարեցրել էր ջրամատակարարումը ոչ թէ հինգ, այլ` երկու օր, մայիսի 18-ից մինչև մայիսի 20-ը, ժամը 09:00-ն, ինչի մասին նույն ընկերությունը դեռևս մայիսի 16-ին տարածել էր հաղորդագրություն (տես` http://www.veoliadjur.am/): Քրեակատարողական հիմնարկը, նախապես տեղեկանալով ջրամատակարարման դադարեցման մասին, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես` ամբողջությամբ ապահովել է ջրի պահեստավորման և մատակարարման հարցը, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկը նշված օրերին չի ունեցել ջրի պակաս: Ամբողջությամբ հորինված է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե իբր քրեակատարողական հիմնարկ ջուր են բերել դատապարտված և կալանավորված անձանց հարազատները: Այսպիսով, ս.թ. մայիսի 20-ից, ժամը 09:00-ից, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումը վերականգնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter