HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Ոստիկանությունը հայտնում է, որ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով միջոցառումները շարունակվում են։

Երևանի վարչության Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնականետի, նռնակների և զինամթերքի, Արարատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Մասիսում՝ հրացանի և զինամթերքի։ 

Ոստիկանության Գավառի և Վարդենիսի բաժիններում, ինչպես նաև Արմավիրի մարզում ևս արձանագրվել են  «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ 

«Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքում նույնպես արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Կապանում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Գորիսում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, իսկ Մեղրիում՝ «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վայքի բաժնում։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասված է Ոստիկանոււթյան հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter