
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դժգոհ է G 20-ի գագաթնաժողովի արդյունքներից
G 20-ի («Մեծ քսանյակ») երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը հոկտեմբերի 30-31-ն ընթանում էր Հռոմում, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի պլանում չի արդարացրել սպասումները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Չնայած ես ողջունում եմ G 20-ի հանձնառության հաստատումը գլոբալ լուծումներ գտնելու համար, ես մեկնում եմ Հռոմից չարդարացված հույսերով։ Բայց, առնվազն, դրանք վերջնական թաղված չեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
While I welcome the #G20's recommitment to global solutions, I leave Rome with my hopes unfulfilled — but at least they are not buried. Onwards to #COP26 in Glasgow to keep the goal of 1.5 degrees alive and to implement promises on finance and adaptation for people & planet. pic.twitter.com/c1nhIDbA8m
— António Guterres (@antonioguterres) October 31, 2021
«Մեծ քսանյակ»-ի առաջնորդների հանդիպման արդյունքները քննադատել է նաև Greenpeace International-ի գործադիր տնօրեն Ջենիֆեր Մորգանը։ «Եթե G 20-ը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով վեհաժողովից առաջ գլխավոր փորձ էր, ապա համաշխարհային առաջնորդները մոռացել են իրենց բառերը։ Նրանց կոմյունիկեն թույլ էր, զուրկ ձգտումներից և տեսլականից, և ուղղակի չի համապատասխանում պահին»,- Bloomberg գործակալությանը հայտարարել է Մորգանը։
Ինչպես գրում է Reuters-ը, գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում G 20-ի ներկայացուցիչները պայմանավորվել են, մասնավորապես, XXI դարի կեսերին հասնել գլոբալ ածխածնային չեզոքության, սակայն չեն նշել կոնկրետ թվական։ Բացի այդ, նրանք խոստացել են դադարեցնել արտերկրում ածխային էներգետիկայի պետական ֆինանսավորումը, սակայն չեն սահմանել այն երկրների ներսում մերժելու նպատակներ: Reuters-ի և Bloomberg-ի կարծիքով՝ այն, ընդհանուր առմամբ, կրկնում է Կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագիրը։
Հոկտեմբերի 31-ին Գլազգոյում մեկնարկել է Կլիմայի փոփոխությանը նվիրված վեհաժողովը, որին մասնակցում են երկրների և կառավարությունների ավելի քան 100 ղեկավարներ։ Նախատեսվում է, որ վեհաժողովի մասնակիցներն իրենց վրա կվերցնեն նոր, առավել խիստ պարտավորություններ՝ պայքարելու գլոբալ տաքացման դեմ, քան դրանք նախատեսված էին Փարիզի համաձայնագրով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վեհաժողովը չպետք է դառնա «ճշմարտության պահ խաղաղության համար»՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի առումով։
«Հարցը, որն այսօր բոլորը տալիս են, այն է՝ արդյոք մենք կօգտվենք այս պահից, թե բաց կթողնենք այն»,- նշել է նա։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել