
Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:
ԱԺ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:
ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:
Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ:
Մեկնաբանել