
Նոյեմբերի 8-ից ԱՄՆ մեկնող օտարերկրացիները պետք է պատվաստված լինեն և ներկայացնեն թեստի բացասական պատասխան
ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ից սկսած՝ ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ-19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։
«Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում։
Մանրամասն տեղեկությունները կարող եք տեսնել այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել