HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայի իշխանությունները մտադիր են շինհրապարակներում ամբողջությամբ հրաժարվել միգրանտների ծառայություններից

Մոսկվայի շինհրապարակներում առաջացել է աշխատուժի պակասորդ, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ հայրենիք վերադարձած միգրանտների պատճառով։ Ռուսական РБК-ին քաղաքաշինական քաղաքականության և կառուցման հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարյովը հայտարարել է, որ հանձնարարվել է մշակել կադրային քաղաքականությունից դուրս գալու նախագիծ, որով կնախատեսվի ամբողջությամբ հրաժարվել շինհրապարակներում միգրանտների աշխատանքից։

Բոչկարյովի խոսքերով, եթե մինչև համավարակը Մոսկվայի շինհրապարակներում աշխատում էր մոտ 120 000 աշխատանքային միգրանտ, ապա ներկայում դրանց թիվը կազմում է մոտ 40 000, մյուսները հեռացել են Մոսկվայից։ Աշխատանքային ռեսուրսների անբավարարությունը կազմում է մոտ 40 %։ Նրա կարծիքով՝ կադրային ճգնաժամի դեմ պայքարի տարբերակներից մեկը աշխատանքի արտադրողականության բարձրացումն է։

«Շինարարական գործընթացը պետք է պահանջի երեք անգամ ավելի քիչ մարդ, իսկ աշխավարձերը պետք է կրկնակի բարձր լինեն, նույնիսկ՝ երեք անգամ։ Արդյունքում, մենք երկու անգամ ավելի արագ կկառուցեինք»,- նշել է Մոսկվայի փոխքաղաքապետը։ Ըստ նրա՝ դրան կարելի է հասնել շինհրապարակներում տեխնոլոգիական որոշումների, գործընթացի ավտոմատացման և բոլոր մակարդակներում աշխատակիցների որակյալ պատրաստության հաշվին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոփոխվել են Ռուսաստան մուտքի կանոնները, այդ թվում՝ աշխատանքային միգրանտների համար։ Շինարարական ընկերությունները բազմիցս բողոքել են աշխատուժի հոսքից։ Շինհրապարակներում կադրային ճգնաժամի դեմ պայքարի տարբերակներից մեկը դիտարկվում էր բանտարկյալների աշխատուժի կիրառումը։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter