
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակը։ Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։
Հանրապետությունում նոյեմբեր 1-ի ցերեկը, 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել