
Իրանի ԱԳ նախարարն ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին
Հոկտեմբերի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետություն ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Ա.Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։
Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն հայտնեց անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել