HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի առաջին նիստը՝ նորացված կազմով: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։

Գևորգյանը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում:

Նա մասնավորապես հույս է հայտնել, որ նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրկվել են հեղինակություն և փորձ ունեցող անհատներ, ակտիվ    գործունեություն կծավալի՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և հանձնաժողովի միջև:

Այնուհետև մտքերի փոխանակություն և քննարկումներ են անցկացվել hասարակական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների, աշխատակարգի, առաջիկա անելիքների և այլ հարցերի վերաբերյալ: 

Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն աջակցում է Հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդի կազմում ընդգրկված են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում փորձառություն ունեցող թվով 11 հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter