
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը
Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է «Խորանարդ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրության գործունեության կասեցումը։
Ինչպես հայտնում է ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկել են Գեղարգունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն անցել են պարտադիր պարբերական բժշկական զննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել