
Քանաքեռ-Զեյթունի տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է արձանագրվել
Նոյեմբերի 1-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել