HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմից ավելի քան 2600 կրակոց՝ անցած շաբաթվա ընթացքում

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին և 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter