HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

«Ողջունելով հյուրերին՝ Գ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։

Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական ղեկավարման, հսկողության և վերահսկողության ոլորտի բարեփոխումներին։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում հստակեցնել կոնկրետ ծրագրային մոտեցումները՝ դրանց իրագործումն ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter