HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պայթյուններ Քաբուլի հիվանդանոցի մոտ. զոհվել է 19 մարդ

Քաբուլի կենտրոնական հատվածում գտնվող Մուհամադ Դաուդ խանի անվան հիվանդանոցի մոտ երկու հզոր պայթյուն է տեղի է ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ։ Այդ մասին հայտնել է TACC գործակալությունը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաընկերությանը։

«Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Ահմադ Յասիրը հայտնել է, որ «Խորասանում Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները, որոնք մասնակցել են հարձակմանն ու պայթյունների իրականացմանը, ոչնչացվել են։ «Քաբուլում տեղի ունեցած փոխհրաձգությունն ավարտվել է ԻՊ-ի գրոհայինների ոչնչացմամբ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Յասիրը։

Աֆղանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, փոխհրաձգություն է տեղի ունեցել հարձակումն իրականացրած գրոհայինների և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև, որը տևել է մոտ մեկ ժամ։

Ինչպես Tolo News-ին հայտնել է Աֆղանստանի թալիբանյան կառավարության տեղեկատվության և մշակույթի նախարարի երկրորդ տեղակալ Բիլալ Քարիմին, առաջին պայթյունը տեղի է ունեցել շենքի մուտքի մոտ, իսկ երկրորդը՝ դրա մերձակայքում։

Մուհամադ Դաուդ խանի անվան հիվանդանոցն ունի 400 մահճակալ և գտնվում է Աֆղանստանի պաշպտանության նախարարության հաշվեկշռում։ Asvaka գործակալությունը հայտնել է, որ պայթյունների արդյունքում վիրավորվել է 50 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Աֆղանստանի թալիբանյան կառավարության ՆԳՆ մամուլի քարտուղար Սայիդ Խոսթին հայտարարել է, որ Աֆղանստանի իսլամական էմիրությունների (խմբ. թալիբների կողմից կիրառվող պետության անվանումը) հատուկ ստորաբաժանումը գտնվում է դեպքի վայրում։

Լուսանկարը՝ rte.ie-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter