
Վայոց Ձորի մարզում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Վայոց Ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր։
«Զառիթափ գյուղի հարակից տարածքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։
Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են ոստիկանություն։ Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել