
Անցկացվել են ՀՕՊ վարժանքներ
ՊՆ-ն հայտնում է, որ զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ։
Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։
Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել