
Տեսչական մարմինը Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 20 դեպք
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն։
Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը շարունակվելու է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել