
Կոտայքի մարզպետն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:
Մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Կոտայքի մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և հույս հայտնել, որ համագործակցության ընդհանուր ոլորտներ կգտնեն:
Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար և նեկայացրել դեսպանատան ծրագրերն ու գերակա ուղղությունները:
Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. սրանք այն ոլորտներն են, որոնք առավելապես հետաքրքրում էին դեսպանին:
Զրուցակիցներն այս և այլ ոլորտների զարգացման ու հեռանկարների շուրջ քննարկել են բազմաթիվ հարցեր և հույս հայտնել, որ երկկողմ արդյունավետ համագործակցությամբ կկարողանան նպաստել ինչպես մարզում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ ամրապնդել երկու կառույցների միջև գործող կապերը:
Մեկնաբանել