
Հակառակորդն անկանոն կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ
Նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- նշել է Ս. Սարումյանը։
Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել