
Վարչապետը Գավառի, Մարտունու և Մեծամորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Արմավիրի մարզի Մեծամոր համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել։
Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Արմեն Ավետիսյանը՝ Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Վահրամ Խաչատրյանը՝ Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել