
Քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից. ԱԻՆ
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Փրկարարները Հ․ Ա․-ի (ծնված 2005 թ․) դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Լուսանկարը՝ wikipedia.org-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել