HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյանում ԲՀԿ-ի համայնքապետի թեկնածուն Էդուարդ Բաբայանն է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը հայտարարել է, որ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակը։ Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Տեղական ինքնակառավարման մարմինների՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, մեր քաղաքական թիմի որոշմամբ գլխավորում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը:

Յուրաքանչյուր աբովյանցի քաջատեղյակ է համայնքի զարգացման գործում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ունեցած հսկայական ավանդի մասին, ուստի մենք չէինք կարող անմասն մնալ Աբովյան համայնքի ընտրություններից, անտարբեր լինել նրա հետագա ճակատագրով:

Ինձ համար սա պատասխանատու քայլ է, որին  գնում եմ մեր պետության, հայրենիքի համար ստեղծված այս բարդ, ճգնաժամային, հետպատերազմական դժվարությունների շրջանում: Այս որոշումը կայացրել եմ հաստատակամ՝ մեր համայնքի տարբեր բնակավայրերում  ունեցած երկարատև քննարկումների, հանդիպումների արդյունքում:

Հարգելինե՛րս, մեր նպատակն է ունենալ «Մարդակենտրոն Աբովյան համայնք», որի հիմքում կլինեն փոխադարձ հարգանքն ու սրտացավ վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, զինվոր թե բժիշկ, վիրավորի թե զոհվածի ընտանիք, ուսուցիչ թե բանվոր, երիտասարդ թե տարեց, լինելու են մեր ամենօրյա հոգածության ներքո:

Թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն: Ես գիտակցում եմ, որ ստանձնելու եմ հսկայական պատասխանատվություն և մեր ժողովրդի՝ ինձ տրված վստահության յուրաքանչյուր քվե ծառայելու է համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը:

Սիրելի՛ աբովյանցիներ, սա պարզապես անձերի կամ կուսակցությունների ընտրություն չէ, այլ ընտրություն է Աբովյանի զարգացման և ապագայի համար:

Ուրեմն ի գործ՝ հանուն Աբովյան խոշորացված համայնքի, յուրաքանչյուր գյուղի, յուրաքանչյուր քաղաքացու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter