
ԱԱԾ․ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 156 մլն դրամի վնաս
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արևիկ համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100 հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ:
Ինչպես ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրությունում, իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 152 միլիոն դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել