
Գրանցվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք. մահացել է 50 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2045-ով՝ ընդհանուր կազմելով 312 674: Նախօրեին կատարվել է 13184 թեստավորում (ընդհանուր՝ 2 133 721): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 50 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 6491 է:
Առողջացել է ևս 1276 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 273 608-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 263 քաղաքացի:
Մինչև օր արձանագրվել է մահվան 1312 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել