
Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ-ի տնօրեն նշանակելու հարցը
Կառավարությունում քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն նշանակելու հարցը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Այո՛, այդ հարցը քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը, որն ըստ նրա, ՔՊ համամասնական ցուցակում արտացոլված չէր, Արայիկ Հարությունյանն ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծքիը:
Նա հիշեցրեց, որ Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի և վարչության անդամ: Ապա հավելեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանն ակտիվ ներգրավված է եղել:
Հարությունյանը կոչ արեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարություններում:
Մեկնաբանել