
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
«Տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել են ախտահանիչ հեղուկի բացակայության և վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակվի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել