HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Facebook-ը կհրաժարվի լուսանկարների և տեսանյութերի վրա դեմքերի ճանաչման գործառույթից

Facebook սոցիալական ցանցը կդադարի օգտագործել դեմքերի ճանաչման համակարգը՝ լուսանկարներում և տեսանյութերում մարդկանց ավտոմատ կերպով ճանաչելու համար: Այդ մասին նշվում է սոցիալական ցանցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Facebook-ում նշել են, որ այդպիսի որոշում ընդունվել է հանրության շրջանում աճող մտահոգության ֆոնին, որը կապված է այդ տեխնոլոգիաների օգտագործման հարցի և հստակ կանոնների բացակայության հետ, որոնք կարգավորում են դրա կիրառումը։ 

Ընդհանուր առմամբ սոցիալական ցանցը, ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի մոտից, կհեռացնի դեմքերի ճանաչման գործիքը։ Նախատեսվում է, որ գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբեր ամիս։  

Մի քանի օր առաջ Facebook-ը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հրապարակվել էին ընկերության ներքին փաստաթղթերը, որոնք փոխանցվել էին ընկերության նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից։ Դրանցից պարզ էր դարձել, որ ընկերության ղեկավար կազմը խառնվում է սոցիալական ցանցի աշխատանքին՝ արտոնություններ տրամադրելով VIP օգտատերերին և, ի հակառակ սեփական հայտարարություններին, չի կարողանում մոդերացիայի ենթարկել բովանդակությունը։

Իլյուստրացիան՝ mashable.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter