HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Եվրամիությունը կֆինանսավորի հայ գիտնականների հետազոտական թեմաները․ ԿԳՄՍ նախարար

Հայ գիտնականները կօգտվեն Եվրոպական միության երկրների գիտական ենթակառուցվածքներից, Եվրամիությունը կֆինանսավորի նրանց հետազոտական թեմաները։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջար­կությանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ծրագրով հնարավորություններ են նախատեսվում բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափների և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու համար։

Ծրագիրը կգործի մինչև 2027 թվականը։ Անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։ Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2022 թվականի բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելանալու է 83 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների գումարը կավելանա ավելի քան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter