HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԳ փոխնախարարը խիստ վաղաժամ է համարում դելիմիտացիայի համար նախընտրելի քարտեզներից խոսելը

Հայաստանի ջանքերն ուղղված են արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման նպատակին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

«Գոյություն ունի արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտություն: Եվ մեր ջանքերը նախևառաջ ուղղված են այդ նպատակին հասնելուն: Մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի խնդիրը, քննարկվելու են խաղաղ գործընթացի շրջանակներում: Դրա համար այս հանգրվանում մեզ անհրաժեշտ է խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց նա:

Հարցին, թե Հայաստանի համար ո՞ր քարտեզներն են շահեկան սահմանագծման և սահմանազատման բանակցությունների ժամանակ, փոխնախարարն այն վաղաժամ համարեց՝ հավելելով, որ դելիմիտացիայի բանակցությունների մասին խոսելու համար պետք է լինեն դելիմիտացիայի բանակցություններ:

«Քանի դեռ չկան դելիմիտացիայի բանակցություններ, խոսել, թե ինչ քարտեզներով, ինչ փաստաթղթերով ենք առաջնորդվում, խիստ վաղաժամ է: Երբ լինեն բանակցություններ, նոր մենք այդ հարցերին կանդրադառնանք»,- ասաց փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter