
Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել՝ Բրիս Ռոքֆոյ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Բրիս Ռոքֆոյը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, որը համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։
Բրիս Ռոքֆոյն արտաքին հարաբերությունների հարցերով ավագ խորհրդական է, միաժամանակ նշանակվել է Եվրամիության Արևելյան և Սև ծովի գործընկերության դեսպան:
Մինչ այս նա զբաղեցնում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ Նախկինում դիվանագիտական առաքելություն է իրականացրել Պանամայում եւ Ռիո դե Ժանեյրոյում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել