HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տեսնում ենք դեմպինգի արդյունքը»

Դեկտեմբերի 4-ին Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Ամանորի նախաշեմին հավկիթը «նույնիսկ 1 լումայով չի թանկանա»: Նա նաեւ տեղեկացրել էր, որ այդ ժամանակ ձվի մանրածախ գինը 50-60 դրամ է: Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշել էր. «Այսօր դեկտեմբերի 4-ն է, լավ հիշեք տրված խոստումը»:

«Ամսի 21-ին արդեն գները թռան, Երեւանում 60-65 դրամ է, իսկ մարզերում` նույնիսկ 80,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը:- Ամենավատն այն է, որ ձվի դեֆիցիտ է առաջացել անհասկանալի պատճառներով: Իսկ պատճառը, մեր պատկերացմամբ, հետեւյալն է. երբ որ այս աշնանը ձվի մակնշման հետ կապված տուգանում էին արտադրողներին, այն ժամանակ հայտարարում էին, որ գները իջել են, իսկ ես մեր սպառողների տեսանկյունից ասացի, որ գների իջնելը մեզ համար նպաստավոր է:

Հիմա մենք տեսնում ենք դեմպինգի արդյունքը: Երբ տուգանում էին, ես ասացի, որ դա մեծ ընկերությունների համար պարգեւատրում է նշանակում, իսկ փոքրերի համար` սնանկացում»:

Պողոսյանը լուրջ չի համարում այն բացատրությունները, թե գնաճի պատճառը վերջին շրջանում թռնաֆաբրիկաներում հիվանդության տարածումն ու հավերի անկումն է: «Համատարած աղետ մեր երկրում չի եղել, եթե լոկալ մի տեղ եղել է, դա չպետք է ազդեր»,- ասում է նա ու հավելում, որ ձու եւ թռնչամիս արտադրելը ամենաշահավետ բիզնեսն է այսօր, ինչն էլ ենթադրում է բազմաթիվ չարաշահումներ մեծ տնտեսվարողների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter