HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքներ՝ «Գառնի-Երևան» ջրատարի վրա

«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքները, որի պատճառով 24 ժամով դադարեցվել է Երևանի մի քանի վարչական շրջանների և Արարատի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, ընթանում են ըստ ժամանակացույցի: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Ըստ հաղորդագրության՝ Նուբարաշենից ոչ հեռու ջրատարի 60 մետրանոց վթարային վիճակում գտնվող հատվածը փոխարինվում է նոր խողովակաշարով: Վթարայնության պատճառը, ըստ ընկերության, տեղի աղակալած հողերն են, որոնք շատ արագ քայքայում են մետաղը:

Օգտվելով ջրատարի կանգառից, «Շենգավիթ» շահագործման տեղամասը Արցախի 4-րդ նրբանցքի և Թեյշեբաինի փողոցների խաչմերուկի հանգույցում ապամոնտաժում է վթարված 400 միլիմետրանոց կարգավորիչը՝ տեղադրելով հետադարձ փական:

«Դա հնարավորություն կտա Շենգավիթի և Էրեբունու սպառողներին հաղորդակից անոթների սկզբունքով ջուր մատակարարել «Մսի կոմբինատ» կամ «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբարներից /ՕԿՋ/՝ ըստ անհրաժեշտության»,- նշված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, շահագործումից հանվում է «Մսի կոմբինատ» - Երևանի ՋԷԿ» 1000 մետր երկարությամբ խոշոր ջրատարը, որի անհրաժեշտությունն այլևս չկա, իսկ դրանից օգտվող բաժանորդների անհատական ջրագծերը միացվում են զուգահեռ ձգվող 1200մմ տրամագծով խոշոր ջրատարին:

«Ամեն ինչ արվում է աշխատանքները նշված ժամկետներում ավարտելու համար, որի արդյունքում Շենգավիթի և Էրեբունու ջրամատակարարումն էլ ավելի կբարելավվի»,- հավաստիացնում է ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter