HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Երկուստեք նշելով Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացումը՝ գլխավոր քարտուղար Բուրիչը և դեսպան Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Առանձնակի կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել և իր ներդրումն ունենալ Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter