HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ գոտեմարտերը։ Թեթև քաշային կարգում (60-63,5 կգ) Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը պարտություն կրեց եզրափակչի համար պայքարում և դարձավ բրոնզե մեդալակիր։

Բաչկովը աշխարհի առաջնությունում մեկնարկեց 1/16 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախեց Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովին։ 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը իտալացի Ջիանլուիջի Մալանգան էր, որին Բաչկովը հաղթեց 3։2 հաշվով։ Քառորդ եզրափակչում Հովհաննես Բաչկովի հետ մենամարտում հաղթանակը շնորհվեց թաիլանդացի Սոնգչայ Վոնգսուվանին, սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքարկումից հետո արդյունքը փոխվեց, և մրցավարները հաղթանակը շնորհեցին հենց Բաչկովին, որն էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Հովհաննես Բաչկովի մրցակիցը աշխարհի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաղթող կուբացի Էնդի Կրուզ Գոմեսն էր, որին հայ բռնցքամարտիկ պարտվեց 0։5 հաշվով։

Այսպիսով, 28-ամյա Հովհաննես Բաչկովը իր կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նմանատիպ արդյունք հայ մարզիկը գրանցել էր նաև 2017 և 2019 թվականներին։ 

Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Հիշեցնենք, բռնցքամարտի աշխարհի 2021թ․ առաջնությունում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը ավելի վաղ դուրս էր եկել եզրափակիչ և նոյեմբերի 5-ին պայքարելու է ոսկե մեդալի համար։

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter