HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի գործիչներին

Պարարվեստի միջազգային օրվա նախօրյակին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հաայստանի պարարվեստի գործիչների: Քաղաքապետը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և հայտնել քաղաքապետարանի աջակցության պատրաստակամությունը:

«Ձեր վաստակն իրապես բարձր գնահատանքի է արժանի: Քաղաքապետարանը պատրաստ է իր հնարավորւթյունների սահմանում օժանդակել ոչ միայն համաքաղաքային ու համապետական միջոցառումների շրջանակում, այլ նաև ձեր նախաձեռնություններում: Մեր հնարավոր համագործակցության արդյունքում վստահ եմ Երևանի մշակութային կյանքում տպավորիչ փոփոխություններ կունենանք: Շնորհավորում եմ ձեզ ու նաև շնորհակալություն հայտնում այն պատրաստակամության համար, որ վերջերս դրսևորեցիք՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարություններին տպավորիչ մասնակցությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հյուրերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին հյուրընկալության, ինչպես նաև պարարվեստ հանդեպ դրսևորած ուշադրության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter