
Իշխան Զաքարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին լուրը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է նույնանուն խմբակցությունից դուրս գալու լուրերը:
«Երկուշաբթի օրը կխոսենք: Ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ, ասում եմ՝ երկուշաբթի կխոսենք»,- լրագրողների հարցերին ի պատասխան արձագանքեց Իշխան Զաքարյանը:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների, իշխանությունը կարողացել է համոզել Զաքարյանին դուրս գալ ընդդիմադիր խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր. ԱԺ կանոնակարգ-օրենքը նման հնարավորություն տալիս է խմբակցությունից դուրս եկած պատգամավորին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել