HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն Էրեբունի վարչական շրջանում արձանագրել է 6 խախտում

Հինգշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: 

Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը, վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 6-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:

Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter