HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 40-ամյա բնակչի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  պարզվել են 2021թ. նոյեմբերի 1-ին Երևանի 40-ամյաբնակչի սպանության հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 2001թ.:

Հավելենք որ, հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակցից զեկուցագիր է ստացվել նաև այն մասին, որնոյեմբերի 1-ին դեպքի վայրում համապատասխան միջոցառումներ իրականացնելու ընթացքում իր կողմից օգտագործվող հեռախոսահամարի «Whatsapp» հավելվածին՝ ժամը 03:17-ին, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հորից ստացվել է հաղորդագրություն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտող բովանդակությամբ:

Այդ դեպքի առթիվ ևս ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, որը միացվել է սպանության դեպքով հարուցված վերոնշյալ քրեական գործին:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, առգրավվել են բժշկական կենտրոնի տեսանկարահանող սարքերը, կատարվել մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ:

​​Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

​​Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter