
«Ազատ ուսանողների ֆորում». հնչել են նաև սպառնալիքներ, որ ակտիվ ուսանողներին ԵՊԼՀ-ից կհեռացնեն
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Բազում սպառնալիքներ են հնչել ու հնչում ուսանողների հասցեին:
«Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաք կազմակերպող ուսանողներից մեկի հեռախոսահամարին սպառնալիքներով լի հաղորդագրություն է եկել, որ դադարեցվի ստորագրահավաքը:
Ավելին, դասախոսներից ոմանք հրավիրել են աշխատասենյակ մի քանի ակտիվ ուսանողուհիների և «զգուշացրել», որ եթե այսպես շարունակեն, նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ: Այսօր հնչել են նաև սպառնալիքներ, որ ակտիվ ուսանողներին համալսարանից կհեռացնեն:
Սակայն ուսանողներին դա չի մտահոգում: «Մենք չենք նահանջի, եթե մեր հասցեին հնչում են սպառնալիքներ, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ենք, և մեր պահանջներն արդար են»,- հայտարարեց ուսանողուհիներից մեկը:
Նշենք նաև, որ «Ազատ ուսանողների ֆորումին» միացել են բազմաթիվ արտասահմանյան ՀԿ-ներ, ուսանողներ և հայտնի գիտնականներ, մասնավորապես Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայի Հանարապետություննից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից :
Ելնելով ուսանողների անվտանգությունից և ապահովությունից՝ մենք առայժմ չենք հրապարակում այդ դասախոսների անունները:
«Ազատ ուսանողների ֆորում»
Մեկնաբանել