
ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը պաշտոնաթող կլինի սեփական ցանկությամբ
Գեղամ Վարդանյանը հայտնել է ՀՀ Կառավարությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ ազատվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է ԵՏԳ:
Հոկտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ներառվել և ընդունվել են Գեղամ Վարդանյանի՝ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարարի) պաշտոնում լիազորությունների դադարեցման և Վարոս Սիմոնյանին նույն պաշտոնում նշանակելու վերաբերյալ որոշումները:
Վերոնշյալ որոշումները ներկայումս գտնվում են հաստատման փուլում և կհրապարակվեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ստորագրվելուց հետո:
Մեկնաբանել