HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր կայացան բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտերը։ Գերծանր քաշային կարգում (+92 կգ) Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը պարտություն կրեց եզրափակչում և դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ 

24-ամյա Չալոյանը աշխարհի առաջնությունում մեկնարկեց 1/16 եզրափակչից, որտեղ 4։1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ցոտնե Ռոգավային։ 1/8 եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կոլումբիացի Քրիստիան Սալսեդոն էր, որին Չալոյանը հաղթեց 4։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Դավիթ Չալոյանը համառ պայքարում կարողացավ առավելության հասնել ուզբեկ Լազիզբեկ Մուլոջոնովի նկատմամբ՝ 3։2 հաշվով։ Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևին և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակչում Դավիթ Չալոյանը մենամարտեց Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ներկայացնող Մարկ Պետրովսկու հետ, սակայն համառ պայքարում պարտություն կրեց 1։4 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով։ Հարկ է նշել, որ առաջին ռաունդում մրցավարներն առավելությունը տվել էին Չալոյանին, որը նույնիսկ կարողացել էր նոքդաունի ենթարկել մրցակցին, սակայն հաջորդ երկու ռաունդներում մրցավարները հաղթանակը շնորհեցին ռուս բռնցքամարտիկին։

Այսպիսով, բռնցքամարտի աշխարհի 2021թ․ առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ։ Դավիթ Չալոյանից առաջ Հովհաննես Բաչկովը թեթև քաշային կարգում (60-63,5 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter