
Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյանում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների կողմից նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն, որը 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել