
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ նոյեմբերի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում, արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։
2 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
Մեկնաբանել