Ռեստորանից երաժշտական գործիքներ է գողացել
Երեկ գիշերը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 շենքի մոտից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի:
Վերջինս ապրիլի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Բարբյուսի փողոցում գտնվող մի ռեստորանային համալիրից գողացել է երաժշտական գործիքներ՝ պատճառելով 2 հազար 200 դոլարի նյութական վնաս:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել