
Ապարանում ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորելու է Էդգար Փարվանյանը
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Էդգար Փարվանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Այսօր հանդիպում ենք ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում: Քննարկել ենք համայնքի խնդիրները, առաջիկա ծրագրերն ու դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցերը։ Ապարան համայնքում մեր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել